ԵՄ-ն համաձայնվել է փակել իր երկինքը՝ ռուսական ավիաընկերությունների համար
copy image url

ԵՄ-ն համաձայնվել է փակել իր երկինքը՝ ռուսական ավիաընկերությունների համար

Արտաքին 3 տարի առաջ - 10:02 27-02-2022
Եվրամիության երկրները համաձայնության են եկել՝ արգելելու ռուսական ավիաընկերություններին օգտվել միության երկրների օդային տարածքից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ գերմանական ARD հեռուստաալիքին հղումով։

«Եվրամիության երկրները փակում են օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար, հաստատեց նոր տեղեկացված աղբյուրը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Գերմանիայի տրանսպորտի և թվային ենթակառուցվածքների նախարար Ֆոլկեր Վիսինգն ասել է, որ լիովին աջակցում է Ռուսաստանի համար Գերմանիայի օդային տարածքի փակմանը և արդեն հրամայել է դրա համար անհրաժեշտ հրամանագրեր պատրաստել։

Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակում էր մտցրել դեպի երկիր ռումինական ավիաընկերությունների թռիչքների համար։

Ինչպես հաղորդվում է, ռուսական կողմը նման քայլի է դիմել Ռումինիայի ավիացիոն իշխանությունների ոչ բարեկամական որոշումների լույսի ներքո։

Մինչ այդ Բուլղարիան, Լեհաստանը և Չեխիան ծանուցել են ռուսական ավիաընկերություններին իրենց օդային տարածքը փակելու մասին։ Հայտնի է նաև, որ Չեխիան, Բուլղարիան և Լեհաստանը փետրվարի 24-ից սահմանափակումներ են մտցրել իրենց օդային տարածքում ռուսական օդանավերի թռիչքների համար։

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ իրենք «հայելային» են գործելու օդային տրանսպորտի փակման հարցում։

Ամենից շատ դիտված