Զելենսկին ստում է՝ ասելով, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ. Լավրով
copy image url

Զելենսկին ստում է՝ ասելով, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ. Լավրով

Արտաքին 3 տարի առաջ - 15:09 25-02-2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ բանակցությունների պատճառով։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել չեզոք կարգավիճակի շուրջ։

Լավրովը հայտարարել է, որ Զելենսկին ստում է՝ հայտարարելով, որ պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, այսինքն՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։

«Ուստի նա հիմա ձեզ ուղղակի ճիշտը չի ասում, պարզ ասած՝ ստում է, երբ ասում է, թե պատրաստ է քննարկել չեզոք կարգավիճակը»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսում։

Լավրովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի տեսնում հնարավորություն՝ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը ճանաչելու ժողովրդավարական, սակայն, նրա խոսքով, ոչ ոք չի պատրաստվում բռնազավթել Ուկրաինան։