Ռուս- ուկրաինական պատերազմը սկսեց իր բացասական հետևանքներն ունենալ տնտեսության վրա․ Հրապարակ
copy image url

Ռուս- ուկրաինական պատերազմը սկսեց իր բացասական հետևանքներն ունենալ տնտեսության վրա․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 09:07 25-02-2022
Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։ Այս մասին փետրվարի 25-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթի։

«Եվրոյի դեպքում 96 ռուբլուց բարձր է կուրսը։ Այսպիսի տվյալներ մեկ էլ գրանցվել էին 2014 թվականին։ Մասնագետները կանխատեսում են ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկում։ Այդ ամենն իր անդրադարձն է ունենում նաեւ հայկական շուկայի վրա։ Ռուբլին հայկական դրամի նկատմամբ եւս սկսել է արժեզրկվել։ Երեկ օրվա վերջին, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, 1 ռուբլին 5.6 դրամ էր, մինչդեռ նախորդ օրերին 6-ից բարձր էր »,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված