Դանակահարություն Էջմիածնում. քրեական հետախույզների բացահայտումը
copy image url

Դանակահարություն Էջմիածնում. քրեական հետախույզների բացահայտումը

Ներքին 3 տարի առաջ - 23:03 24-02-2022
Փետրվարի 16-ի երեկոյան Էջմիածնում դանակահարություն էր եղել: Կատարվածի վերաբերյալ բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգեցին ժամը 22-ի սահմաններում. հաղորդման համաձայն՝ ծակած-կտրած վերքով 45-ամյա տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց:

Ահազանգին արագ արձագանքած Վաղարշապատի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով նախ պարզեցին, թե դեպքը որտեղ է կատարվել, ապա պարզեցին կասկածվողի ինքնությունը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել էր Էջմիածնի 47-ամյա մի բնակիչ: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են:

Ամենից շատ դիտված