Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Դենիս Կիրեևի անունը, որը զոհվել է մարտի 5-ի առավոտյան, հայտնվել է Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության էջում։
Այստեղ նրան անվանում են հերոս, որը զոհվել է առաջադրանքը կատարելու ժամանակ։
Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հաղորդում էին, որ Կիրեևը, իբր, կարող էր ռուսաստանցի լրտես լինել և զոհվել է ՈՒԱԾ-ի կողմից ձերբակալության ժամանակ։
BBC-ն Կիրեևի վերաբերյալ մեկնաբանություններ է խնդրել ՈՒԱԾ ից: