Սաակաշվիլին բանտում կրկին հացադուլ է հայտարարել
copy image url

Սաակաշվիլին բանտում կրկին հացադուլ է հայտարարել

Արտաքին 3 տարի առաջ - 19:42 21-02-2022
Հոկտեմբերի 1-ին Վրաստանի՝ Թբիլիսիում կալանավորված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել։

Նա այսօր դատարանում հայտարարել է, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ ի նշան բողոքի իշխանությունների՝ բանտում իրենց պատշաճ վերաբերմունք ցույց չտալու դեմ։

Միաժամանակ նա հավելել է, որ բողոքում է նաեւ ժողովրդի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի դեմ։

«Իմ առողջությունը երկրորդական է, գլխավորը մեր ժողովրդի ճակատագիրն է»,- շեշտել է քաղաքական գործիչը։