Tesla էլեկտրամոբիլը չորս տարվա ընթացքում 3 միլիարդ կմ է անցել տիեզերքում
copy image url

Tesla էլեկտրամոբիլը չորս տարվա ընթացքում 3 միլիարդ կմ է անցել տիեզերքում

Ավելին 3 տարի առաջ - 19:29 21-02-2022

2018 թվականի փետրվարից Tesla Roadster էլեկտրական մեքենան անցել է 3 միլիարդ կմ և այժմ գտնվում է Երկրից 377 միլիոն կմ հեռավորության վրա։ Այս մասին կիրակի՝ փետրվարի 20-ին, հայտնել է CNN-ը։
Նշվում է, որ Tesla Roadster-ը դեպի Մարս է շարժվում 27955 կմ/ժ արագությամբ։ Մարս հասնելու համար Էլեկտրական մեքենային մնացել է 320 միլիոն կիլոմետր։
Հարվարդի Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետ Ջոնաթան Մակդաուելի խոսքով՝ Tesla-ն, հավանաբար, դեռ անվնաս է, սակայն կարող է վնասվել երկնաքարերի պատճառով:
Նշվում է, որ աստղագետները չեն հետևում էլեկտրամեքենային, իսկ Տորոնտոյի համալսարանի աստղաֆիզիկայի պրոֆեսոր Հաննո Ռեյնն ասել է, որ դրա հետագիծն ուսումնասիրելը պարզապես գիտական ​​մեծ արժեք չունի։ Նրա կարծիքով՝ տիեզերքում գտնվող էլեկտրական մեքենան պարզապես թանկարժեք տիեզերական աղբ է։

Ամենից շատ դիտված