ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի վարչության ղեկավար Յան Լեշչենկոն հայտարարել է, որ ինքնահռչակ հանրապետության տարածքում անօդաչու է խոցվել, որն օգտագործել են Ուկրաինայի ուժայինները՝ հրետանային կրակը կարգավորելու համար։
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ուկրաինայի ուժայինները Դոնեցկի մատույցներում արձակել են հինգ ական՝ 82 մմ տրամաչափով։ Մինչ այդ հայտնվեց տեղեկատվություն, որ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ՝ օգտագործելով 152 մմ-անոց հրետանային համակարգեր, ինչպես նաև հրետակոծել են ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության Նովայա Կոնդրաշևկա բնակավայրը:
Ավելի վաղ ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանման ներկայացուցիչը հրետակոծության էր ենթարկել Ուկրաինայի ուժայինների դիրքերը՝ դրանից առաջ ականանետներով և նռնականետներով հրետակոծելով հանրապետության հարավային հատվածը։