Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերությունը Հայաստանին օդանավիգացիոն ծառայությունների համար վճարել է մոտ 32 հազար եվրո։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (CAC) մամուլի ծառայությունը։
Հայկական լրատվամիջոցները հաղորդում են, որ հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորատար թռիչքների համար։
«...2021 թվականի հոկտեմբերի 6-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկերությունը վճարել է 31 901,77 եվրո՝ «Արմաերոնավիգացիա»-ի կողմից AZAL ավիաընկերությանը «Եվրոկոնտրոլի» միջազգային կազմակերպության երթուղու վճարների կենտրոնական գրասենյակի միջոցով օդային փոխադրման ծառայությունների մատուցման համար»,- ասված է կոմիտեի հայտարարությունում։