Անասնաբույժները 5 տարուց կհայտնվեն Կարմիր գրքում․ Վրեժ Խոցանյան

Խոսք Ուղիղ խոսք 3 տարի առաջ - 13:57 16-02-2022
Փետրվարի 14-ին անասնաբուժական համայնքը, բողոքի ակցիա էր իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց։ Ցուցարարները բողոքում էին իրենց աշխատանքային վատ պայմաններից, պահանջում էին, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են: Նրանք նաև աշխատավարձի բարձրացում և բժշկական ապահովագրություն են ուզում։

Այս թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցեց պրակտիկ անասնաբույժ, Ագրարային համալսարանի դասախոս, սննդաբան Խոցանյան Վրեժի հետ, ով մանրամասն ներկայացրեց այն խնդիրները, որոնք առկա են ոլորտում։ Խոցանյանը մեզ հետ զրույցում խոսեց անասնաբույժի մասնագիտության կարևորությունից, այն խնդիրներից, որոնք առկա են համայնքներում և խանգարում են անասնաբույժներին իրականացնել իրենց աշխատանքը։