Աշխարհում COVID-ից մահացության դեպքերն աճել են 4%-ով
copy image url

Աշխարհում COVID-ից մահացության դեպքերն աճել են 4%-ով

Արտաքին 3 տարի առաջ - 11:37 16-02-2022
Փետրվարի 7-ից 13-ը, մեկ շաբաթվա ընթացքում, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 16.097.642 մարդ, վարակից առաջացած բարդություններից մահացել է մոլորակի 74.494 բնակիչ։ Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Ինչպես նշվում է, անցած շաբաթվա համեմատ վարակվածների թիվը նվազել է 19%-ով, սակայն մահացությունն աճել է 4%-ով։

COVID-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է միայն Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (19%)։ Ընդ որում, Արևելյան Միջերկրական ծովում, Ամերիկայում, Աֆրիկայում և Եվրոպայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 37%, 32%, 30% և 16%-ով:

Անցած շաբաթվա ընթացքում COVID-19-ի զոհերի թիվն աճել է Արևելյան Միջերկրական ծովում (38%), Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (27%), Աֆրիկայում (14%), Ամերիկայում (5%) և Եվրոպայում (1%): Իսկ Հարավարևելյան Ասիայում մահացության ցուցանիշն, ընդհակառակը, նվազել է 9%-ով։

ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում 412.3 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 5.8 միլիոնը մահացել է հիվանդության բարդություններից։ Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 1.5 միլիոն դեպք և 7351 մահ: