Նատալիա Ռոտենբերգը բուտիկ է բացում․ Հրապարակ
copy image url

Նատալիա Ռոտենբերգը բուտիկ է բացում․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:01 16-02-2022
Նատալյա Ռոտենբերգը Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանին հարող մասում բուտիկ է բացում։ Այս մասին փետրվարի 16-ի համարում գրել է «Հրապարակ» օարթերթը։ Տիգրան Արզաքանցյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ խանութը կոչվելու է Fashion՝ ներկայացված են լինելու գլխարկներ․ «Բացումը նախատեսվում է 2022 թ․ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ»։ Գլխարկներն արդյո՞ք հայկական արտադրության են լինելու, եւ խանութի անվան ընտրության հետ կապված որոշ հարցեր է տվել «Հրապարակը»։ Նա նշել է, որ մինչեւ բացման օրը այլ մանրամասներ չեն ուզում հանրայնացնել։
Թերթը հիշեցնում է, որ հունվարի 19-ին՝ իր ծննդյան օրը, Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության անձնագիր։


Ամենից շատ դիտված