Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել։ Միջնորդությունը ներկայացրել է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանը
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ, այո, նման միջնորդություն ներկայացրել է։ Նա նշեց, որ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել են և՛ արդարադատության նախարարությանը, և՛ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին։
Նրա տեղեկություններով, վարույթը հարուցվել է հանձնաժողովի կողմից։ Միջնորդության համար, ըստ փաստաբանի, հիմք է հանդիսացել այն, որ քրեական օրենսգրքում առկա հնարավոր բոլոր սկզբունքները խախտվել են Դանիելյանի կողմից. «Առանց պաշտպանական կողմին ծանուցելու, առանց մեր ներկայության նիստ անելը և մեր պաշտպանյալին կալանավորելը»։
ԲԴԽ֊ից էլ մեզ փոխանցեցին, որ նման վարույթ չեն ստացել։ Արմեն Դանիլյանին իրավաբական համայնքի մի մասը համարում է իշխանության օգտին որոշումներ կայացնող դատավոր։ Նա քննել է Ռոբերտ Քոչարյանի, այլ ընդդիմադիրների գործերը, և ի վնաս նրանց որոշումներ կայացրել։
Ալբինա Բարեղամյան