Մարությանի նկատմամբ հետապնդումը սկսված է․ ընդդեմ քաղաքապետարանի վարույթ է հարուցվել
copy image url

Մարությանի նկատմամբ հետապնդումը սկսված է․ ընդդեմ քաղաքապետարանի վարույթ է հարուցվել

Ներքին 3 տարի առաջ - 16:46 14-12-2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Հանձնաժողովը իբրև պարզել է, որ Երևան քաղաքի ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով 2017-2021 թթ. կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մի շարք տնտեսվարող սուբյեկտների դրսևորած վարքագիծը կարող է պարունակել հակամրցակցային համաձայնության, տնտեսական գործունեության համակարգման, ինչպես նաև պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներ։

Ընդդեմ քաղաքապետարանի այս վարույթը հատկապես ուշագրավ է Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի միջև լարված հարաբերությունների ֆոնին։ Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի ընտանիքին պատկանող "Հայկական Ժամանակը" մի հոդված էր հրապարակել, որում Մարությանը մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին հանդիպելու և հեղափոխությունից շեղվելու մեջ։

Ամենից շատ դիտված