Գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիների պատվաստումն ազդում պտղի վրա
copy image url

Գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիների պատվաստումն ազդում պտղի վրա

Արտաքին 3 տարի առաջ - 18:29 11-02-2022

Հետազոտությունների և նորարարության ինստիտուտի իսրայելցի գիտնականները պարզել են, թե ինչպես է հղիության ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստումն ազդում երեխայի վրա։ Այս մասին գրում է NEWSru.co.il-ը։

Հետազոտողները համեմատություններ են անցկացրել այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են նորածինների քաշը, նրանց հոսպիտալացումների դեպքերը, բնածին արատները, մանկական մահացությունը և յուրաքանչյուր խմբում վաղաժամ ծնունդների հաճախականությունը: Հաշվի են առել նաև մոր տարիքը, հղիության ժամկետը, ժողովրդագրական տվյալները և գրիպի դեմ սեզոնային պատվաստումը:

«Պատվաստված կանանց խմբում վաղաժամ ծնունդներ են տեղի ունեցել 4,2% դեպքերում, չպատվաստված կանանց խմբում այս ցուցանիշը կազմել է 4,8%: Պատվաստված մայրերի նորածին երեխաները 5,1% դեպքում են ունեցել հոսպիտալացման կարիք (այս ցուցանիշը երկրորդ խմբում կազմել է 5,3%)»,- ասվում է հաշվետվության մեջ։

Գիտնականներն ընդգծել են նաև, որ երեխաների բնածին արատները երկու խմբում էլ հանդիպել են միևնույն հաճախականությամբ։ Իսկ մանկական մահացության ցուցանիշներում տարբերություններ չեն հայտնաբերվել խմբերում: