Նիկոլաս Մադուրոն հանրությանը կներկայանա սուպերհերոսի հագուստով
copy image url

Նիկոլաս Մադուրոն հանրությանը կներկայանա սուպերհերոսի հագուստով

Արտաքին 3 տարի առաջ - 12:32 11-02-2022

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համաձայնել է աջակցել ազգային մուլտիպլիկացիային՝ հանրությանը ներկայանալով SuperBigote-ի սուպերհերոսի հագուստով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կերպարի անունը, որն արտաքնապես նման է նախագահ Մադուրոյին, թարգմանվում է որպես «Սուպեր Բեղավոր»։ Նա կարճ մուլտ-հոլովակների գլխավոր հերոսն է, որը պայքարում է ամերիկյան իմպերիալիզմի, պատժամիջոցների և կորոնավիրուսային համավարակի դեմ։

Մուլտֆիլմի գլխավոր չարագործներից մեկը Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող կերպար է։

«Գիտեք, որ այս գաղափարի հեղինակը հումորի զգացում ունեցող մարդիկ են, քանի որ հումորի զգացում չունեցող մարդիկ չեն հասկանում, թե ինչպես ենք մենք վայելում կյանքը: Նրանց հերոսները Սուպերմենն ու Սարդ-մարդն է, մերը՝ SuperBigote-ն և նրա ընկերները «...» Ասում են, որ դիմակահանդեսի հագուստներ արտադրող գործարանը SuperBigote-ի հագուստի հազարավոր նմուշներ է կարում։ Ինչ-որ պահի ես այսպես կհայտնվեմ հաղորդումներից մեկում, պատրաստվեք»,- ասել է Մադուրոն։