Մահացել է Նոբելյան մրցանակակիր Լյուկ Մոնտանյեն, որը պնդում էր կորոնավիրուսի լաբորատոր ծագումը
copy image url

Մահացել է Նոբելյան մրցանակակիր Լյուկ Մոնտանյեն, որը պնդում էր կորոնավիրուսի լաբորատոր ծագումը

Ավելին 3 տարի առաջ - 23:58 10-02-2022

Ֆրանսիայում 89 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի վիրուսաբան Լյուկ Մոնտանյեն, որը 2008 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է 1983 թվականին ՄԻԱՎ-ի ռետրովիրուսի հայտնաբերման համար։

Մոնտանյեն հայտնի էր նաև նրանով, որ նա առաջիններից էր, որ պնդում էր, որ նոր կորոնավիրուսը լաբորատոր ծագում ունի:

2020 թվականի ապրիլին ֆրանսիական CNews լրատվական ալիքին տված հարցազրույցում նա հաղորդել է, որ SARS-CoV-2 վիրուսը «պարունակում է ՄԻԱՎ վիրուսի տարրեր», որը առաջացնում է ՁԻԱՀ։ Մոնտանյեն նաեւ նշել է, որ մի խումբ հնդիկ գիտնականների թույլ չեն տվել ուսումնասիրություն հրապարակել այս թեմայով։

Պրոֆեսորը վստահություն է հայտնել, որ վիրուսը ստեղծվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայում, երբ այնտեղ ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու փորձեր են արվել։

Ամենից շատ դիտված