Ալիևը պաշտոնանկ է արել SOCAR-ի ղեկավարին և նշանակել Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար
copy image url

Ալիևը պաշտոնանկ է արել SOCAR-ի ղեկավարին և նշանակել Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար

Արտաքին 3 տարի առաջ - 19:06 10-02-2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել երկրի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) ղեկավար Ռովնագ Աբդուլաևին։ Համապատասխան հրամանը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։

Իր մյուս հրամանագրով նա պարոն Աբդուլլաեւին նշանակել է երկրի էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում։

Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Պետնավթընկերության խորհուրդը բաղկացած կլինի 15 անձից (ներկայումս 14): Միաժամանակ ընկերության առաջին փոխնախագահների թիվը մեկից կդառնա երկու։ Ռովշան Նաջաֆը նշանակվել է առաջին փոխնախագահ։ Նախագահը մեկ այլ փաստաթղթով նրան ազատել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Կոմերսանտ»-ը, Բաքուն ծրագրում է վերսկսել ռուսական գազի գնումները, որոնք դադարեցվել են 2019 թվականից։ Մասնավորապես, մինչև 2023 թվականը Ադրբեջանը ամռանը գազ կմատակարարի Ռուսաստանին, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ Ադրբեջանին ձմռանը։