Միանա՞լ Միութենական պետությանը, թե՞ ոչ․ ինչ են կարծում քաղաքացիները

Խոսք 3 տարի առաջ - 18:09 08-02-2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պատասխանելով ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, ասել է, թե նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը կարող են միանալ Բելառուս- Ռուսաստան Միութենական պետությանը։

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծո՞ւմ եք` նրանք ինչ-որ մեկին պետք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել»,- ասել է Լուկաշենկոն:

Oragir.news-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում՝ հասկանալու, թե կցանկանայի՞ն արդյոք մեր քաղաքացիները, որ Հայաստանը միութենական պետության կազմում լինի Ռուսաստանի և Բելառուսի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։