Վարչապետ Ջոնսոնը հայտարարել է «Եվրոպայում ռազմական ներուժի խոշորագույն կուտակման» մասին
copy image url

Վարչապետ Ջոնսոնը հայտարարել է «Եվրոպայում ռազմական ներուժի խոշորագույն կուտակման» մասին

Արտաքին 3 տարի առաջ - 12:24 08-02-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ծավալվող իրավիճակը «Եվրոպայում սառը պատերազմից ի վեր ռազմական ներուժի խոշորագույն կուտակումն է»։ Նա հավելել է, որ ճգնաժամը հնարավոր կլինի կանխել «սկզբունքային և վճռական դիվանագիտության» միջոցով:

Նրա խոսքով, հաջող երկխոսության հիմնական պայմաններից մեկը դեէսկալացումն է, հաղորդում է Times պարբերականը։

«Եվրոպայում նկատվում է սառը պատերազմից ի վեր ռազմական ներուժի ամենամեծ կուտակումը: Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակը ստվերում է այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայի շուրջ 2014 թվականին»,- ասել է Ջոնսոնը։