Թանկացումները հասան սիրելի պոնչիկին եւ կակաոյին
copy image url

Թանկացումները հասան սիրելի պոնչիկին եւ կակաոյին

Ներքին 2 տարի առաջ - 13:36 03-11-2022
Երևանաբնակների եւ ոչ միայն երեւանաբնակների կողմից անչափ սիրելի «Գրանդ քենդիի» պոնչիկն ու կակաոն թանկացել են։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանում հայկական հայտնի ընկերության պոնչիկն ու կակաոն մեծերի եւ փոքրերի սիրելի ուտեստն է՝ տաք, հարմար, մատչելի, հագեցնող։

Բայց համատարած թանկացումները հասան նաեւ այդտեղ, այսուհետ թե պոնչիկը, թե կակաոն արժե 120 դրամ՝ նախկին 110-ի փոխարեն։

Նկատենք նաեւ, որ «Գրանդ քենդիում» պարբերաբար թանկացումներ լինում են, ոչ վաղ անցյալում սուրճը 110-120 դրամից դարձել էր 150-160 դրամ, թանկացել էր նաեւ քաղցրեղենը, խմորեղենը։

Բայց, ըստ ամենայնի, ընկերությունը ձգտում էր պահպանել սիրելի պոնչիկի եւ կակաոյի գինը կամ գոնե ուշ թանկացնել դրանք։