Բրիտանացի բժիշկները հայտնել են, որ «օմիկրոնի» մաշկային վեց ախտանիշ կա, հաղորդում է Daily Express-ը։
Դրանցից մեկն այսպես կոչված «covid-մատներն» են՝ ախտանիշ, որի դեպքում վարակվածի ոտքերի մատները կարմրում են կամ կապտավուն են դառնում։
Կարող են լինել նաև շրթունքների բորբոքում, մաշկի չորություն, որը էկզեմա է հիշեցնում, կարմիր ցան, որը կարող է չանհետանալ շաբաթներով:
Հիվանդները նաև հայտնել են եղնջացանին բնորոշ ցանի մասին: Բացի այդ, կարող են հայտնվել կարմիր բծեր, որոնք բնորոշ են ցրտահարությանը: