Հ1-ում ճաք տված հարաբերություններից մինչեւ «Я ворона, ты ворона»
copy image url

Հ1-ում ճաք տված հարաբերություններից մինչեւ «Я ворона, ты ворона»

Միտք 3 տարի առաջ - 14:41 06-02-2022

Վերջերս հայտնի դարձավ, որ Կաթողիկոսի և վարչապետի ելույթներին հաջորդած «Я ворона, ты ворона» հայտնի երգից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը քննարկել է ամանորյա եթերի հարցը եւ նկատողություն է հայտարարել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին: ՀՀԽ անդամները, լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, հաստատել էին այդ տեղեկությունը:

Oragir.news-ի տեղեկություններով՝ ներկայումս հակասություններ են ծագել Հովհաննես Մովսիսյանի եւ Հ1-ի եթերային բովանդակությունը հսկող Լուսինե Բարսեղյանի միջեւ: Վերջինս Նիկոլ Փաշինյանի երկարամյա աշխատակիցն է եղել «Հայկական ժամանակում» եւ նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է: Լուսինե Բարսեղյանի սահմանած «սեւ ցուցակում» հայտնված որեւէ մեկն իրավունք չունի երեւալ հանրայինով: Նրանց թվում են ոչ միայն քաղաքական, հասարակական գործիչներ, այլեւ «նախկինների» հետ ասոցացվող երգիչ-երգչուհիներ:

Բանն այն է, որ ըստ մեր տեղեկությունների, Հովհաննես Մովսիսյանը երբեմն խախտում է Լուսինե Բարսեղյանի սահմանած «սեւ ցուցակը» եւ եթեր տալիս վերջիններից ոմանց, քանի որ մտերիմ է շատերի հետ, ինչն էլ դարձել է նրանց՝ առայժմ զուսպ հակասությունների պատճառը: Ի դեպ, երբ Հ1-ում առաջարկ է արվել վարելու Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, լրագրողների մեծամասնությունը հրաժարվել է, Լուսինե Բարսեղյանին չի հաջողվել համոզել անգամ ամենամտերիմներին:

Արեգ Արևյան