Մասկը նշել է Մարսի գաղութացման արժեքը

Ավելին 3 տարի առաջ - 23:36 04-02-2022

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Lex Friedman-ի՝ YouTube-ում հրապարակված փոդքաստում հայտարարել է, որ ներկայիս պայմաններում մարդկանց Մարս ուղարկելը կարժենա տրիլիոն դոլար:

«Մենք չենք կարող գաղութացնել Մարսը, քանի որ դա առայժմ չափազանց թանկ է: Այս պահին մարդկանց Մարս ուղարկելը կարժենա մեկ տրիլիոն դոլար: Փաստն այն է, որ մեկ հրթիռը բավարար չէ, մարդկանց անհրաժեշտ են բժշկական սարքավորումներ, կապի միջոցներ» նշել է գործարարը։

Նա նաև ասել է, որ ցանկանում է գաղութային քաղաքներ կառուցել ՝ օգտագործելով ստորգետնյա հիդրոպոնիկ ֆերմաներ, որոնք կօգտագործեն արևային էներգիան։ Սա մարդկանց համար պայմաններ կապահովի բերք աճեցնելու և սննդի համար։

Մասկը նշել է, որ ծրագրում է մարդկանց իջեցնել Մարսի վրա հինգից տասը տարվա ընթացքում, և այժմ նրա ինժեներները ուղիներ են փնտրում՝ նվազեցնելու գաղութաբնակներին և բեռները Կարմիր մոլորակ հասցնելու ծախսերը։

Ամենից շատ դիտված