Տաքսու վարորդն իմացել է, որ զուգընկերը դավաճանում է իրեն՝ պատահաբար ընդունելով նրա պատվերը
copy image url

Տաքսու վարորդն իմացել է, որ զուգընկերը դավաճանում է իրեն՝ պատահաբար ընդունելով նրա պատվերը

Ավելին 3 տարի առաջ - 20:02 03-02-2022

ԱՄՆ-ի բնակչուհին, որը երբեմն տաքսի էր վարում, պատահաբար պարզել է, որ իր ընկերը դավաճանում է իրեն ուրիշի հետ, հայտնում է Independent-ը։

Ջեն անունով կնոջ խոսքով՝ ուրբաթ երեկոյան նա նոր պատվեր է ստացել և գնացել է ուղևորների հետևից։ Տեղ հասնելով նա տեսել է, որ տաքսիին սպասողն իր ընկերն է՝ մեկ այլ աղջկա հետ։ Ավելին, տղամարդը սկզբում նույնիսկ չի ճանաչել ղեկին նստած իր ընկերուհուն։

Հասկանալով, որ վարորդը Ջենն է, տղամարդը կտրուկ լռել է։ Այն բանից հետո, երբ ուղևորները դուրս են եկել մեքենայից, նա զանգահարել է տաքսու վարորդին, որպեսզի բացատրի իրավիճակը և ներողություն խնդրի։ Նրա խոսքով՝ աղջիկը պարզապես իր ընկերներից է։

Ճիշտ է, հաջորդ օրը Ջենը եկել է բար, որտեղից տարել էր զույգին՝ մատուցողուհուց ճշտել, որ տղամարդն ու իր ուղեկիցը հաճախ են այստեղ գալիս խմելու։

«Մատուցողուհին ինձ ասաց, որ նրանք հաստատ ավելին են, քան՝ ընկերներ», - ավելացրել է Ջենը:

Աղջիկը չի հստակեցրել, թե արդյոք այս պատմությունից հետո լքել է իր ընկերոջը։

Ամենից շատ դիտված