Սիրիայում ԱՄՆ դեսանտային գործողության ժամանակ զոհվել է 9 մարդ. ԶԼՄ-ներ
copy image url

Սիրիայում ԱՄՆ դեսանտային գործողության ժամանակ զոհվել է 9 մարդ. ԶԼՄ-ներ

Արտաքին 3 տարի առաջ - 14:17 03-02-2022

Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողության ընթացքում Իդլիբ նահանգում զոհվել է ինը մարդ։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։

Նշվում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը ընտրված թիրախների վրա իրականացրել են հինգից ավելի հարձակում։ Միաժամանակ, դեսանտի իջեցման շրջանում տեղի են ունեցել բախումներ ծայրահեղականների հետ։ Գործողության ընթացքում շարքից դուրս է եկել ամերիկյան ուժերի ուղղաթիռներից մեկը, որն ավելի ուշ ոչնչացվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։

Al Arabiya հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Իդլիբում գործողության նպատակը «Ալ Քաիդա» ահաբեկչական ցանցի պարագլուխներից մեկին բռնելն էր։