ԱՄՆ-ը Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա այլևս «անխուսափելի» չի համարում. Փսակի
copy image url

ԱՄՆ-ը Ռուսաստանի «ներխուժումն» Ուկրաինա այլևս «անխուսափելի» չի համարում. Փսակի

Արտաքին 3 տարի առաջ - 09:20 03-02-2022

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Վաշինգտոնը հրաժարվել է «մոտալուտ ագրեսիա» սահմանումից՝ Ռուսաստանի Ուկրաինա «ներխուժելու» ենթադրյալ ծրագրերի հետ կապված իրավիճակում։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Փսակին խոստովանել է, որ նախկինում իր ելույթներում իրոք օգտագործել է նմանատիպ ուղերձ, ինչպես և ԱՄՆ գործադիր իշխանության մյուս ներկայացուցիչները։ Բայց հիմա որոշվել է հրաժարվել դրանից։

«Մենք դադարեցրել ենք օգտագործել «մոտալուտ ներխուժում» տերմինը, քանի որ դա․․․ ազդանշան էր տալիս, որը Վաշինգտոնը մտադիր չէր ուղարկել... Կարծես գիտենք, որ ՌԴ նախագահ Պուտինն արդեն որոշում է կայացրել»,- պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա հավելել է, որ Վաշինգտոնում շատ դեպքերում ասել են, որ Ռուսաստանը «ցանկացած պահի կարող է ներխուժել» Ուկրաինա։

«Դա ճիշտ է, բայց մենք դեռ չգիտենք, արդյոք նա կայացրել է այդ որոշումը»,- ասել է Փսակին։