Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
copy image url

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

Արտաքին 3 տարի առաջ - 18:26 01-02-2022

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, թուրքական իշխանամերձ «Haber Global» լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Անկարա է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հասանովը նախ այցելել է Աթաթուրքի դամբարան, այնուհետև հանդիպել Աքարի հետ:

Կայքի տեղեկության համաձայն՝ ակնկալվում է, որ նախարարները երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերին զուգահեռ կքննարկեն նաև տարածաշրջանային խնդիրներ:

Այս համատեքստում նաև նշվում է, որ շարունակվում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում: Ըստ այդմ՝ ակնկալվում է, որ Աքարը Մոսկվայում ընդունված որոշումների մասին տեղեկություններ կներկայացնի ադրբեջանցի գործընկերոջը:

Զաքիր Հասանովին իր նստավայրում ընդունել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։