ՄԻԱՎ-ով վարակված աֆրիկացու օրգանիզմում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 մուտացիա
copy image url

ՄԻԱՎ-ով վարակված աֆրիկացու օրգանիզմում հայտնաբերվել է կորոնավիրուսի 21 մուտացիա

Արտաքին 3 տարի առաջ - 14:58 31-01-2022

Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված 22-ամյա կինն ունեցել է COVID-19-ի 21 մուտացիա։ Ինչպես նշել են այս երկրի գիտնականները, տեղի ունեցածը ցույց է տալիս, որ COVID-19-ը ՄԻԱՎ վարակի պատճառով թուլացած իմունիտետ ունեցող մարդու օրգանիզմում բազմաստիճան մուտացիայի հակում ունի։

Նշվում է, որ կորոնավիրուսը ՄԻԱՎ-ով վարակված հարավաֆրիկացի պացիենտի օրգանիզմում եղել է 9 ամիս։ Այդ ամբողջ ընթացքում նա չի զբաղվել ՄԻԱՎ-ի բուժմամբ։ Եվ միայն այն ժամանակ, երբ նա սկսել է դեղորայք ընդունել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ, նրա իմունային համակարգը ուժեղացել է և 9 շաբաթվա ընթացքում հաղթել է COVID-19-ին:

Ինչպես հաստատվում է, նա վարակված է եղել «դելտա» շտամով: