Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ. News.am
copy image url

Կացարանի հրդեհի գործով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ. News.am

Ներքին 2 տարի առաջ - 23:27 13-03-2023
NEWS.am-ի փոխանցմամբ՝ զինվորական կացարանի հրդեհի գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից մեկով ողջ մնացած զինծառայողներից մեկի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ։

Նշենք, որ հայտնի են հրդեհից մահացած 8 զինծառայողների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, ըստ որոնց, զինծառայողների մահը վրա է հասել «Ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազ/ եւ այրվածքային շոկից»։ Եզրակացություններով արձանագրված է, որ ջերմային այրվածքներն առաջացել են կենդանության օրոք՝ բարձր ջերմային գործոնի՝ բոցի ներգործության հետեւանքով, եւ նշված այրվածքներն ու ածխածնի մոնօքսիդով /Շմոլ գազով/ թունավորումն առողջությանը պատճառել են ծանր վնաս, որոնք հանգեցրել են զինծառայողների մահվանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։