Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Տաշքենդում մայրը դստերը նետում արջի վանդակը
copy image url

Տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Տաշքենդում մայրը դստերը նետում արջի վանդակը

Արտաքին 3 տարի առաջ - 12:35 31-01-2022

Հունվարի 30-ին համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է մայրը Տաշքենդի կենդանաբանական այգում իր երեք տարեկան դստերը գցում կովկասյան գորշ արջի վանդակը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կինը երեխային սկզբում պահում ցանկապատի հետևում, իսկ հետո ցած նետում։ Գիշատիչը մոտեցել է աղջկան, հոտոտել է և հեռացել։ Կենդանաբանական այգու աշխատակիցները ակնթարթորեն արձագանքել են. գայթակղելով արջին հեռացրել են և երեխային հանել տարածքից։

Ընդ որում մայրը հանգիստ վերցրել է իր իրերը և հետևել, թե ինչ է կատարվում։

Ուզբեկական լրատվամիջոցների փոխանցմամբ, աղջկան գլխուղեղի բաց վերք և ցնցում են ախտորոշել մոտ հինգ մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Նրա վիճակը կայուն է։