Լոնդոնի ագրեսիվ պահվածքն անհանգստացնում է Ֆրանսիային և Գերմանիային. FT
copy image url

Լոնդոնի ագրեսիվ պահվածքն անհանգստացնում է Ֆրանսիային և Գերմանիային. FT

Արտաքին 3 տարի առաջ - 09:28 31-01-2022

Ամերիկյան Financial Times-ում հոդված է հրապարակվել, որում հաղորդվում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանություններն անհանգստությամբ են հետևում Մոսկվայի նկատմամբ Մեծ Բրիտանիայի ռազմատենչ քաղաքականությանը։

«Այժմ Բեռլինն ու Փարիզը զուսպ դիվանագիտություն են վարում Ռուսաստանի նկատմամբ, մինչդեռ Լոնդոնը, որդեգրելով ԱՄՆ-ի կուրսը, Ուկրաինային մահաբեր զենք է մատակարարում, այդ թվում՝ հակատանկային հրթիռային համակարգեր և անընդհատ հայտարարում է ռուսական բանակի Դոնբաս մոտալուտ ներխուժման մասին»,- ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը նշում է, որ Արևելյան Եվրոպայի ճգնաժամը կարող է Արևմուտքը բաժանել երկու ճամբարի՝ մի կողմից՝ անգլո-ամերիկյան, մյուս կողմից՝ ֆրանկո-գերմանական: Նման իրավիճակ էր նաև Իրաքի պատերազմի ժամանակ։