107 տարատեսակ ճնշումներ եւ դատական գործեր՝ ընդդեմ ԶԼՄ-ների․ «Առավոտ»
copy image url

107 տարատեսակ ճնշումներ եւ դատական գործեր՝ ընդդեմ ԶԼՄ-ների․ «Առավոտ»

Մամուլ 3 տարի առաջ - 09:34 26-01-2022

«Առավոտ» թերթը գրում է.

«2021 թվականը լրագրողների եւ լրատվամիջոցների համար շատ ծանր տարի էր, եւ դա պայմանավորված էր նախ եւ առաջ Հայաստանում շարունակվող խորը հասարակական քաղաքական ճգնաժամով, որն առաջացել էր 44-ամյա Արցախյան պատերազմից հետո: Պետք է նաեւ հաշվի առնել այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, իսկ ընտրությունների ընթացքում սովորաբար սրվում է հասարակական-քաղաքական իրավիճակը եւ այդ ամենն անդրադառնում ԶԼՄ-ների ու լրագրողների աշխատանքի վրա: Հարձակումները լրագրողների վրա ահագնանում են»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով ԽԱՊԿ 2021թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: «Արձանագրել ենք ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա ճնշումների, հարձակումների բազմաթիվ փաստեր: Շատ հատկանշական էր, որ զանգվածային գործողությունների ժամանակ ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այլեւ նրանց համախոհները, այդ ցույցերի մասնակիցները, որպես կանոն, նույնականացնում էին լրագրողներին կամ ԶԼՄ-ին այն քաղաքական ուժի հետ,
որի աջակցությամբ կամ հովանու ներքո այն գործում է: Եվ նաեւ այդ դրդապատճառով հարձակումներ էին իրականացվում: Ուղղակի անթույլատրելի էր այդ անհանդուրժողական մթնոլորտը, որ դրսեւորվում էր ԶԼՄ-ների եւ լրագրողների հանդեպ»,-ասաց ԽԱՊԿ նախագահը: Աշոտ Մելիքյանը հիշեցրեց, որ 2021 թ. առաջին եռամսյակի ընթացքում արձանագրվել էր 18 բռնության դեպք, ինչը նախորդ տարվանից մի քանի անգամ ավելի է: Նա ընդգծեց, որ ֆիզիկական բռնության պատճառով տուժել է 20 լրագրող: Ասաց, որ այլ ճնշումներ եւս եղել են տարվա ընթացքում եւ եռամսյակի տվյալներով 107 տարատեսակ ճնշումների դեպքեր են արձանագրվել, գրանցվել սպառնալիքների, բռնության կոչերի, անվայելուչ վերաբերմունքի դեպքեր: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց նաեւ, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվն է աճել 2021-ին. «Իսկապես պետական մարմիններից շատ բարդ է ժամանակին եւ սպառիչ պատասխաններ ստանալը, երբ լրագրողները, ԶԼՄ-ները պաշտոնապես հայցում են այդ տեղեկատվությունը»:

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված