Ավելի քան 150 ուխտավոր ռուսական խաղաղապահների աջակցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր
copy image url

Ավելի քան 150 ուխտավոր ռուսական խաղաղապահների աջակցությամբ այցելել են Ամարաս վանական համալիր

Ներքին 3 տարի առաջ - 23:05 25-01-2022

Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից ավելի քան 150 ուխտավոր ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների աջակցությամբ այցելել են Ամարաս հնագույն վանական համալիր, որը գտնվում է կողմերի սահմանազատման գծի հարևանությամբ:

Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունը։ Նրանք ժամանում են ինչպես շարասյան կազմում, այնպես էլ առանձին՝ անձնական մեքենաներով»,-հայտնել է զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը։

Կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող վանական համալիրի կառույցներում եկեղեցական ժամերգությունից առաջ ռուս խաղաղապահները շրջայց են կատարել համալիրի հարակից տարածքում, իրականացրել են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության միջոցառումներ, ինչպես նաև Ստեփանակերտ-Ամարասի վանք երթուղով ուխտավորների ավտոշարասյան տեղաշարժի անվտանգության ապահովում: