Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի Լույս հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր՝ ծանոթացել «Լույս»-ի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջից: