Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»․ Հրապարակ
copy image url

Բորիս Ավագյանը սպառնում է պատռել «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 09:16 25-01-2022

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։

Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք և ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ և խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»:

Մեր հարցերի պատասխանները՝ առաջին բացահայտումներով, կհրապարակենք թերթի վաղվա համարում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված