Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում մոլեգնում է «Բարրա» հզոր փոթորիկը
copy image url

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում մոլեգնում է «Բարրա» հզոր փոթորիկը

Արտաքին 3 տարի առաջ - 18:34 08-12-2021

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում մոլեգնում է «Բարրա» հզոր փոթորիկը, ծովային թռիչքները դադարեցված են։ Այս մասին ասվում է ТСН-ի սյուժեում:

Երկրների ափերին հսկա ալիքներ են գոյանում: Քամին հասնում է 130 կմ/ժ արագության, տեղ-տեղ բուք է սկսվել։

Տեղի բնակիչներից մոտ 50 հազարը մնացել է առանց էլեկտրականության։ Եղանակային վատ պայմանների պատճառով դպրոցների մեծ մասը փակվել է։

Չեղարկվել են նաև որոշ երկաթուղային երթուղիներ, իսկ առափնյա ավտոճանապարհները փակվել են։