Կալիֆոռնիայում խնջույքի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն. կան զոհեր
copy image url

Կալիֆոռնիայում խնջույքի ժամանակ տեղի է ունեցել հրաձգություն. կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 15:48 24-01-2022

Ինչպես հաղորդում է CBS հեռուստաալիքը, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ինգլվուդ քաղաքում տանը՝ խնջույքի ժամանակ, տեղի է ունեցել հրաձգություն։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի՝ հունվարի 23-ի առավոտյան։

«Ինգլվուդում տնային խնջույքի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ մահացել է, ևս մեկը ստացել է վիրավորում։ Տուժածը հոսպիտալացվել է, ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունը ենթադրում է, որ կրակ են բացել մի քանի մարդ։