Գերակայությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեկնարկն է, ապաշրջափակումը. Առավոտ
copy image url

Գերակայությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեկնարկն է, ապաշրջափակումը. Առավոտ

Մամուլ 3 տարի առաջ - 09:28 22-01-2022

«Առավոտ» օրաթերթը գրում է․

««Այսօր գերակայությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև` տարածաշրջանի տրասնպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով հարցին, թե որն է լինելու 2022-ին Մոսկվայի համար առաջնային խնդիրը:

«Այս ուղղություններով առաջընթացը հնարավորություն կտա էական բարելավում արձանագրել Երևանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախարարությունը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում»:

Ամենից շատ դիտված