Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի կենսաֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Եգոր Զադերեևը, որը մասնակցել է գիտնականների միջազգային խմբին, հայտարարել է, որ մերկասառույցի դեմ պայքարելու նպատակով ճանապարհներին շաղ տրվող աղը թունավորում է հյուսիսային երկրների ջրամբարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այդ խնդիրը հատկապես ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում։ ԱՄՆ-ում դրանք հիմնականում ճանապարհային աղեր են, որոնք վերջին 50 տարիների ընթացքում ակտիվորեն օգտագործվել են ճանապարհների համար»,- պարզաբանել է Զադերեևը։
Որպես օրինակ՝ գիտնականները, ովքեր իրենց հետազոտությունը հրապարակել են Trends in Ecology and Evolution ամսագրում, նշել են Միչիգան լիճը: Վերջին 200 տարիներին աղերի խտությունը լճում աճել է տասն անգամ, բայց իր պատմության մեծ մասի ընթացքում Միչիգանի համար քիմիական հավասարակշռությունը մնացել է անփոփոխ:
«Ճանապարհային աղը առավելապես վտանգավոր է հյուսիսային տարածաշրջաններում, որտեղ շատ են ոչ մեծ, քաղցրահամ լճերը։ Արկտիկական շրջաններում աղը քիչ է, ուստի այնտեղ ապրող օրգանիզմները սովոր են նման միջավայրին», - բացատրել է Զադերեևը: