Վիտալի Բալասանյանը վերադարձել է Արցախ, իսկ Արա Սահակյանը դեռ հիվանդանոցում է․ Հրապարակ
copy image url

Վիտալի Բալասանյանը վերադարձել է Արցախ, իսկ Արա Սահակյանը դեռ հիվանդանոցում է․ Հրապարակ

Մամուլ 3 տարի առաջ - 08:29 19-01-2022

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երեւանում մնալուց հետո վերադարձել է Արցախ։

Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաեւ քաղաքական գործիչ Արա Սահակյանը։

Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռեւս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված