Հոգեբանները բուդդայականներին արյան ամենալավ դոնորներն են անվանել
copy image url

Հոգեբանները բուդդայականներին արյան ամենալավ դոնորներն են անվանել

Ավելին 3 տարի առաջ - 23:32 18-01-2022

Մարդիկ, որոնք հավատարիմ են բուդդայականության սկզբունքներին, ավելի են հակված արյուն հանձնելուն, պարզել են Հուացյաո համալսարանի չինացի հոգեբանները։ Այս մասին նրանք պատմել են Journal of Applied Social Psychology ամսագրում հրապարակված հոդվածում:

Բուդդայական հավատքի համակարգը խրախուսում է մարդկանց ալտրուիզմի, ընդգծում է կարեկցանքի կարևորությունը և, ընդհանուր առմամբ, կենտրոնանում է այն գաղափարի վրա, որ լավ գործերը հանգեցնում են դրական հետևանքների, իսկ վատ արարքները՝ հակառակը: Հետազոտողները կարծում են, որ բուդդայականությանը հավատարիմ մնալը կարող է մարդուն ավելի ուշադիր դարձնել իր արարքների բարոյական կողմի նկատմամբ և, հավանաբար, դրդել այլոց համար ձեռնտու քայլերի:

Գիտնականները հարցազրույց են անցկացրել 508 կամավորների հետ՝ պարզելով, թե ինչպես են նրանց համոզմունքները համապատասխանում բուդդայականին, որքանով են նրանք հակված ինքնատիրապետման և գործողությունների բարոյական ասպեկտների նկատմամբ ուշադրության, և արդյոք նրանք պատրաստ են արյուն նվիրաբերել: Ավելի բուդդայական հայացքներ ունեցող հարցվողներն ավելի մեծ հավանականությամբ են համաձայնել դառնալ դոնոր: Սակայն, «բարոյական ուշադիրության» աճ է նկատվել միայն ինքնատիրապետման բարձր մակարդակ ունեցող հարցվածների շրջանում։

Ամենից շատ դիտված