Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն իր երկրի դեմ «ավելի շուտ կավարտվի» ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Փոխանցում է
Azatutyun-ը։
Նա ստույգ ժամկետ չի նշել, միայն հավելել է. «Իհարկե, այս թիմի քաղաքականությամբ, որն այժմ կգլխավորի Սպիտակ տունը, պատերազմն ավելի շուտ կավարտվի»,- Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին։
Դոնալդ Թրամփն, իր հերթին, կրկին պնդել է, թե կկանգնեցնի ուկրաինական պատերազմը։
«Մենք աշխատելու ենք Մերձավոր Արևելքի վրա և շատ ջանասիրաբար աշխատելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի վրա: Պատերազմը պետք է դադարեցվի: Ռուսաստանը և Ուկրաինան պետք է կանգնեն», - ասել է նա։
Ինչպես է Սպիտակ տան նորընտիր ղեկավարը պատրաստվում կանգնեցնել պատերազմը՝ հայտնի չէ։