Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը
copy image url

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը

Արտաքին 3 տարի առաջ - 16:15 11-01-2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է երկրի նոր կառավարության կազմը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը:

Նախագահի հրամանագրի համաձայն՝ նախարարների կաբինետի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել Ռոման Սկլյարը, վարչապետի տեղակալ՝ Երալի Տուգժանովը:

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կգլխավորի Մուխտար Տլեուբերդին, որը կատարում է նաև փոխվարչապետի պարտականությունները:

Մուրատ Բեկտանովը կգլխավորի պաշտպանական գերատեսչությունը, Երլան Տուրգումբաևը՝ ներքին գործերի նախարարությունը, Բախիտ Սուլթանովը՝ առևտրի և ինտեգրման նախարարությունը:

Նոր կառավարության կազմում ընդգրկված է 21 մարդ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տոկաևը Ղազախստանի վարչապետ էր նշանակել Ալիխան Սմաիլովին։

Ամենից շատ դիտված