Արցախի արտաքին գործերի նախարարն այցելել է զորամասեր եւ շնորհավորել զինծառայողներին
copy image url

Արցախի արտաքին գործերի նախարարն այցելել է զորամասեր եւ շնորհավորել զինծառայողներին

Ներքին 3 տարի առաջ - 15:12 31-12-2021

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը դեկտեմբերի 31-ին կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների հետ այցելել է մի շարք զորամասեր և առաջնագծի որոշ հատվածներ։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։ Նախարարը շնորհավորել է զինծառայողներին գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել անվտանգ ծառայություն։ Նա նաև ընդգծել է, որ հայրենիքի անդորրը պահպանողների ամուր կամքը, վճռականությունը և իրենց պարտականությունների կատարման արհեստավարժության բարձր մակարդակը անչափ ոգևորիչ է։