Ամերիկյան պոռնոդերասանուհի Մեյթլենդ Ուորդը TMZ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայտնի երգչուհի Բիլի Այլիշի ծնողներն են մեղավոր պոռնոգրաֆիայի նկատմամբ նրա բացասական վերաբերմունքի համար։
Երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ վաղ տարիքում իր դիտած պոռնոգրաֆիան բացասաբար է ազդել իր վրա։
Նրա խոսքով՝ խնդիրը բուն պոռնոգրաֆիայի մեջ չէ, այլ այն, որ ծնողները, մասնավորապես՝ Բիլի Այլիշի ծնողները, թույլ են տվել նրան դիտել մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր։
«Նա պետք է մեղադրի իր ծնողներին, սա պատշաճ դաստիարակություն չէ։ Այս տարիքում երեխան չպետք է պոռնոֆիլմեր դիտի։ Նա ասում էր, որ դիտել է վիրավորական պոռնո՝ բռնության տեսարաններով Պոռնոգրաֆիան այն չէ, ինչը նախատեսված է երեխաների սեռական դաստիարակության համար, դա զվարճանք է մեծահասակների համար»,- ասել է պոռնոդերասանուհին։