Երաժիշտ Գրիգորի Լեպսը Instagram-ում համատեղ լուսանկար է հրապարակել Ադրբեջանի նախագահի դուստրերի՝ Լեյլայի և Արզուի հետ։ Երկրպագուները մեկնաբանություններում հիացել են աղջիկների գեղեցկությամբ և երգչին «ամուսնացրել» նրանց հետ։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը՝ Լեյլան և Արզուն, Բաքվում ելույթից հետո շնորհակալություն են հայտնել Գրիգորի Լեպսին փայլուն համերգի համար»,- ասվում է լուսանկարի մակագրության մեջ։
«Գեղեցիկ աղջիկներ՝ տաղանդավոր երգչի ընկերակցությամբ», «Ահա և նոր հարսնացուն», «Երկուսն էլ գեղեցկուհիներ են», «Ձեր այսօրվա համերգը շատ ռոմանտիկ էր, ոչ՝ խուլիգանական»,- գրել են բաժանորդները։
Հիշեցնենք, որ Լեպսը պաշտոնապես բաժանվել է կնոջից այս տարվա դեկտեմբերի 20-ին։