Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են զինված տղամարդու, ով ներխուժել է Վինձորի ամրոցի տարածք, որտեղ այս պահին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նշում է Սուրբ Ծնունդը։ Այս մասին հայտնում է բրիտանական ոստիկանության կայքը։
Նշվում է, որ ձերբակալվածը 19 տարեկան է, այժմ նա կալանքի տակ է։ Նա մտել է Վինձորի ամրոցի տարածք, սակայն չի հասցրել մտնել նստավայրի շենքերից ոչ մեկը։ Դեպքի մասին տեղեկացվել է թագավորական ընտանիքին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սուրբ Ծնունդը կանցկացնի արքայազն Չարլզի և նրա կնոջ՝ դքսուհի Կամիլայի հետ։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով Clarence House-ի ներկայացուցչին։
95-ամյա թագուհին արձակուրդներին կլինի Վինձորի ամրոցում, որտեղ կգան նրա որդին և կինը։ Մինչ այդ նրանք Սուրբ Ծնունդն անցկացրել են Բրիստոլից հյուսիս-արևելք գտնվող իրենց ընտանեկան նստավայրում: Լրագրողները նշել են, որ գալիք Սուրբ Ծնունդը կլինի առաջինը Էլիզաբեթի ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի մահից հետո, ով մահացել է ապրիլին՝ 99 տարեկան հասակում։