Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է 10 ժամով՝ օդանավի անսարքության պատճառով
copy image url

Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է 10 ժամով՝ օդանավի անսարքության պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 13:17 25-12-2021

Utair ավիաընկերության կողմից իրականացվող Տյումեն-Երևան չվերթը 10 ժամով հետաձգվել է ինքնաթիռի անսարքության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոշչինո օդանավակայանի տեղեկատվական ծառայությանը։

Սպասվում էր, որ չվերթի ուղևորները Երևան կժամանեն այլ ինքնաթիռով։

«Ինքնաթիռն անսարք է, սպասվում է, որ ուղևորներն այլ ինքնաթիռով կթռչեն Երևան»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Չվացուցակի համաձայն չվերթը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 5.20-ին։ Այժմ այն տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 15.00-ին։

Ուրալի տրանսպորտի դատախազությունը հաստատել է տեղեկությունը, որ թռիչքը հետաձգվել է տեխնիկական անսարքության պատճառով։ Պարզվել է, որ անսարքության հավանական պատճառը շարժիչի պոմպաժն է, ստուգում է իրականացվում։ Շարժիչի հետ կապված դժվարություններ են առաջացել թռիչքուղում արագություն վերցնելիս։

Թռիչքի համար գրանցվել է 176 ուղևոր։