«Օմիկրոնը» դարձել է աշխարհում ամենավարակիչ վիրուսը՝ կարմրուկից հետո
copy image url

«Օմիկրոնը» դարձել է աշխարհում ամենավարակիչ վիրուսը՝ կարմրուկից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 17:38 22-12-2021

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը իր վարակելիության աստիճանով զիջում է միայն կարմրուկ առաջացնող վիրուսին: Այս մասին գրում է ամերիկյան Akron Beacon Journal-ը՝ հղում անելով բժիշկ մասնագետ Կլաուդիա Հոյենին։

Նրա խոսքով, «օմիկրոնը» «շատ ավելի վարակիչ է», քան կորոնավիրուսի նախորդ շտամները:

«Ներկայումս վարակելիությամբ սա մոլորակի երկրորդ վիրուսն է։ Հետևաբար շատ կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ մենք գտնվում ենք այլ վիճակում, քան նույնիսկ երկու շաբաթ առաջ էր»,- նշել է Հոյենը:

Ամենից շատ դիտված